Ֆրանսիական «ՊՍԺ»-ի պաշտպան Մամադու Սախոն կիսվել է երեկ կայացած «ՊՍԺ»-«Բարսելոնա» խաղի իր ունեցած տպավորություններով:
««ՊՍԺ»-ի ցուցադրած խաղը իդեալական չէր, բայց պետք է հաշվի առնել, որ մեր դեմ խաղում էր աշխարհի լավագույն ակումբներից մեկը՝ եթե ոչ լավագույնը: Ցանկանում եմ նշել այն փաստը, որ մենք չպարտվեցինք խաղի հիմնական ժամանակում»,-ասել է Սախոն:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ուենցած խաղում «Բարսան» միայն 11-մետրանոցների շնորհիվ հաղթեց ֆրանսիական «ՊՍԺ»-ին: