Կատալոնական «Բարսելոնայի» էքս-բլաուգրանա ֆուտբոլիստ Խոսե Էդմիլսոնը Barca TV-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր նախկին թիմի մասին:
«Մեսսին ինչպես միշտ փայլում է «Բարսայում»: Կամքի ուժն իրեն շատ է օգնում:
Բուսկեթսը համարվում է «Բարսելոնայի» առաջնային կիսապաշտպանը Չավիի և Ինիեստայի հետ: Նրա որակները բացահայտեց «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
Տիտոն կարող է շարունակել Պեպի գործը, չէ որ նա աշխատել է նրա հետ և օգնել բազում հարցերում»,-հայտարել է Էդմիլսոնը: