23:37 «ՊՍԺ» - «Բարսելոնա». Հաղթանակ` հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ | |
Քիչ առաջ ավարտվեց «ՊՍԺ» - «Բարսելոնա» հանդիպումը, որտեղ ուժեղ գտնվեցին կատալոնական թիմի ֆուտբոլիստները: Առաջին գոլը խփվեց կատալոնական թիմի կողմից: Խաղի հաշիվը չփոխվեց առաջին խաղակեսում: Երկրորդ խաղակեսում հանդիսատեսը ականատես եղավ միանգամից երեք գոլերի: Հանդիպման ընթացքին մեծ փոփոխություն տվեցին երկու կողմերի դարպասներին նշանակված 11 մետրանոցները: Խաղից անմիջապես հետո ընկերական հանդիպումը շարունակվեց հետխաղյա 11 մետրանոցներով, որտեղ հաղթեցին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները: Խաղն ավարտվեց անչափ թեժ պայքարում: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2012/13 միջմրցաշրջանի հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին: Շվեդիայում «Բարսայի» հակառակորդը կլինի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Գոլերը` Ռաֆինյա 6', Մեսսի (11մ.) 54', Իբրահիմովիչ (11մ.) 60', Ցամարա 82' Իրացված 11 մետրանոցներ` Ամոն, Մեսսի, Չավի, Ֆաբրեգաս, Պիկե Չիրացված 11 մետրանոցներ` Հոարաո, Գամեյրո Հանդիպման գոլերը տեսնելու համար սեղմեք այստեղ Հանդիպման նկարները տեսնելու համար սեղմեք այստեղ | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 704 | |