«Բարսան» ուղևորվեց Փարիզ - 4 Օգոստոսի 2012 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 4 » «Բարսան» ուղևորվեց Փարիզ
13:12
«Բարսան» ուղևորվեց Փարիզ
Էրիկ Աբիդալը միացավ թիմակիցներին մինչմրցաշրջանային երրորդ հանդիպումից առաջ: Տիտո Վիլանովան Փարիզ է ուղևորվել 22 ֆուտբոլիստներով, որից 5-ը «Բարսելոնա» Բ-ից են:

Թիմը վայրէջք կկատարի Երևանի ժամանակով 13:45-ին: Պատվիրակությունը գլխավորում է թիմի նախագահ Սանդրո Ռոսսելը: Թիմի հետ ուղևորվել են նաև փոխնախագահ Խավիեր Ֆաուսը և սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան:

Հիշեցնենք, որ Ադրիանոն և Խորդի Ալբան մնացել են «Բարսելոնայում»:

Աղբյուրը` FCBarcelona.cat

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 320 | Ավելացրեց: Մեսսի2013