Անչելոտտի. «Բարսելոնան աշխարհի լավագույն ակումբն է»
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին բարձր է գնահատել Կատալոնական «Բարսելոնայի» խաղամակարդակը:
«Մենք պետք է մրցենք աշխարհի լավագույն ակումբի հետ: Նրանց կազմում խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, ովքեր այսօր հանդիպելու են մեր հետ:
«Բարսելոնան» ստեղծել է ստանդարտներ, որոնք աչքի են ընկնում և փորձվում են նմանակվել: Հավատում եմ «ՊՍԺ»-ին և հույսս դնում այն ֆուտբոլիստների վրա, որոնք նոր են տեղափոխվել ակումբ:
Կարծում եմ, որ Զլատան Իբրահիմովիչը աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, եթե ոչ լավագույնը»,-ասել է Անչելոտտին: