Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 3 » Վալդես. «Նեյմարը օգտակար կլինի Բարսային»
21:08
Վալդես. «Նեյմարը օգտակար կլինի Բարսային»
«Բարսա-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը հուսով է, որ բրազիլացի հրաշամանուկ Նեյմարը շուտով կհամալրի կապտանռնագույնների շարքերը:

Կատալոնացիների դրապասապահը խոստովանել է, որ շատ է գնահատում Նեյմարի խաղը, ասելով, որ Նեյմարը այս խաղով, որը ցուցադրում է Օլիմպիադայում՝ կարող է խաղալ ցանկացած ակումբում և պայքարել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար:

«Ես դիտել եմ Նեյմարի խաղը Օլիմպիադայում: Այսպիսի տաղանդ ունեցող ֆուտբոլիստը կարող է հանդես գալ ցանկացած ակումբում: Խաղադաշտում նա գիտի ամեն ինչ: Այսպիսի խաղացողը կարող է շատ օգտակար լինել «Բարսելոնա»-ին»,-ասել է Վալդեսը:

Աղբյուրը` Goal.com
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 584 | Ավելացրեց: Արթուր