Կեյտան քննադատել է Գվարդիոլային - 2 Օգոստոսի 2012 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 2 » Կեյտան քննադատել է Գվարդիոլային
15:09
Կեյտան քննադատել է Գվարդիոլային
Բարսելոնայի նախկին կիսապաշտպան Սեյդու Կեյտան խոստովանել է, որ դժգոհ է եղել թիմում իր կարգավիճակից, երբ «Բարսա»-ի գլխավոր մարզիչը եղել է Պեպ Գվարդիոլան:

«Ես շատ անգամ եմ լսել և կարդացել, որ Գվարդիոլան գովում է ինձ և բոլորը կարծում են, որ իմ և նրա միջև կան լավ, բարեկամական հարաբերություններ: Գվարդիոլան միշտ ցույց է տվել իր վերաբերմունքը իմ նկատմամբ, դա է վկայում այն, որ ես տեղ չէի գտնում թիմի մեկնարկային կազմում:

Երբ ես կհանդիպեմ Գվարդիոլայի հետ դեմ դիմաց, ես կասեմ այն ամենն՝ ինչ մտածում եմ իր մասին: Նրա գովեստի խոսքերը ոչինչ են ինձ համար: Ես տեղ չեմ գտել թիմի մեկնարկային կազմում, այսինքն նա ինձ չի վստահել»,-ասել է Կեյտան:

Աղբյուրը` Goal.com
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 511 | Ավելացրեց: Արթուր