21:36 Պիկեի մամլո ասուլիսը (Տեսանյութ) | |
Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն, ով երկուշաբթի օրը միացել էր թիմին, այսօր մամլո ասուլիս է տվել: «Համբերությունս սպառվել է: Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ սկսել գալիք մրցաշրջանը: Մենք նոր մարտահրավեր ենք նետում մեր հակառակորդներին: Թիմի նորեկները` Տիտոն, Խորդի Ալբան և կանտերայի մյուս ֆուտբոլիստները ցանկանում են պատմություն գրել»,-հայտարարել է Պիկեն: Գտնվել լավ մարզավիճակում Անցյալ մրցաշրջանում Խերարդ Պիկեն վնասվածքի պատճառով չկարողացավ գտնվել լավ մարզավիճակում: Խաղային սխալները հետապնդում էին վերջինիս: Այս անգամ «Բարսելոնայի» 3-րդ համարը ցանկանում է գտնվել միշտ լավ մարզավիճակում: «Այս տարի ես պետք է զզուշանամ վնասվացքներից: Անցյալ տարի ես շատ բացթողումներ ունեցա: Լրացումներ են պետք»,-նշել է Խերարդը: Բարտրան պատրաստ է Խերարդ Պիկեն գովել է իր թիմակցին` Մարկ Բարտրային. «Նա շատ լավ ֆուտբոլիստ է: Մարզումների ժամանակ տեսնում ենք, թե նա ինչպես է մարզվում: Նա այժմ շատ հանգիստ կարող է մրցակցություն ստեղծել թիմի պաշտպանական գոտում»: Աղբյուրը` FCBarcelona.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 425 | |