| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
17:55 Պիկե. ««Ռեալի» նկատմամբ հաղթանակը մեզ վստահություն կհաղորդի» |
Ինչպես հաղորդում է AS-ը, Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն կարծիք է հայտնել Իսպանիայի սուպերգավաթի համար «Ռեալի» հետ դիմակայության մասին:
««Ռեալի» նկատմամբ հաղթանակը մեզ վստահություն կհաղորդի մրցաշրջանից առաջ: Մադրիդցիների դեմ խաղերը միշտ առանձնահատուկ են ստացվում, այնպես որ հաղթանակը կօգնի մեզ:
Մենք նաև հասկանում ենք, որ մրցակիցը ուժեղ է և կարող է մեզ հաղթել և մեր հաղթանակի հավանականությունը 50 % է: Այս դիմակայությունում ֆավորիտ չկա:
«Բարսելոնայում» տիտղոսները չեն դասակարգում ըստ կարևորության: Կարևոր է հաղթել բոլոր մրցանակները», – ասել է Պիկեն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթի համար հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 23-ին և 30-ին:
Աղբյուրը` AS.com
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 575 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|