Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 1 » 31.07.2012 - ամփոփում (Նկարներ)
11:05
31.07.2012 - ամփոփում (Նկարներ)
ArmBarca-ում խափանումների պատճառով երեկ ոչ մի նյութ չտեղադրվեց, այդ պատճառով հայցում ենք ձեր ներողամտությունը: Ցանկանում ենք մեկ տողով ամփոփել հուլիս ամսվա վերջին օրը:

Եվրոպայի չեմպիոնները միացան թիմին, բուժզննում անցան և մասնակցեցին մարզումներին: Թիմի ավագը` Կարլես Պույոլը մարզումներից հետո նշեց, որ ծանր ամառը նրանց տվել է մեծ պտուղներ:

Բժիշկների հսկողությունից դուրս եկան Կարլես Պույոլը և Դավիդ Վիլյան:

Արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն պայմանագիր ստորագրեց թիմի հետ:

Ծանր վնասվածք ստացած պաշտպան Մարկ Մունիեսան բժիշկների հայտարարմամբ խաղադաշտ դուրս կգա փետրվարին:

Կատալոնական սուպերգավաթի խաղարկության խառը պատմություններն էլ ավարտվեցին: Վերջնական որոշմամբ «Բարսելոնան» այս տարի հրաժարվեց հանդես գալ սուպերգավաթում: Դրանից հետո հայտարարվեց, որ Կատալոնական սուպերգավաթը այս տարի չի խաղարկվելու:

Առավոտյան մարզում (31.07.2012) - Նկարներ
Երեկոյան մարզում (31.07.2012) - Նկարներ

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 477 | Ավելացրեց: Մեսսի2013