| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
21:58 Մանկամիտ երեխայի վիրավորանքը «Բարսելոնային» |
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Իտալիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին կրկին աչքի է ընկել սկանդալային հայտարարությամբ։ Այն հարցին, թե արդյոք ինքը կցանկանար տեղափոխվել Կատալոնական «Բարսելոնա», Բալոտելին պատասխանել է․ «Տեղափոխվել «Բարսելո՞նա». ես աղջիկների հետ չեմ խաղում»։
Իսպանական ԶԼՄ-ները գրում են, որ Բալոտելին, թերևս, լուրջ վիրավորված է «Եվրո 2012»-ում Իսպանիայի հավաքականից կրած 0։4 հաշվով ջախջախիչ պարտությունից հետո։ Ինչպես մեզ հայտնի է, Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստների մեծամասնությունը հանդես է գալիս հենց «Բարսելոնայում»:
Բալոտելին մոռացել է նաև, որ նա եղել է «Բարսելոնայի» մանկապատանեկան ակումբի սան: Այդքանից հետո միայն վիրավորված ֆուտբոլիստը կարող էր այդպիսի արտահայտություններ անել: Պարտվել ես, գոնե լուռ մնա:
Աղբյուրը` Sport.es
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1592 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|