20:11 Պույոլն ու Վիլյան վերադառնում են | |
Կատալոնական «Բարսելոնայի» լավագույն ֆուտբոլիստներից երկուսը` հարձակվող Դավիդ Վիլյան և պաշտպան Կարլես Պույոլը մոտ օրերս կսկսեն հանդես գալ թիմի հիմնական կազմում: Կարլես Պույոլը իր վնասվածքը ստացել էր Իսպանիայի առաջնության վերջում, իսկ Վիլյան` անցյալ տարվա դեկտեմբերին: Վիլյայի և Պույոլի երկրպագուները նրանց կարող են տեսնել օգոստոսի սկզբում` «ՊՍԺ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումներում: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 654 | |