Մեսսին հանգստացնում է իր երկրպագուներին - 26 Հուլիսի 2012 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 26 » Մեսսին հանգստացնում է իր երկրպագուներին
13:05
Մեսսին հանգստացնում է իր երկրպագուներին
Երեկ «Բարսելոնայի» պաշտոնական կայքը նշել էր, որ նախօրեին ստացած վնասվածքի պատճառով Կատալոնական «Բարսելոնայի» Արգենտինացի հարձակվող  Լեոնել Մեսսին մարզվում է անհատական ծրագրով: Մեսսին վնասել էր ոտքը, որի պատճառով չկարողացավ մասնակցել «Համբուրգի» հետ հանդիպմանը:

Ավելի ուշ Մեսսին «Թվիթթերյան» միկրոբլոգում գրել էր, որ ամեն ինչ նորմալ է, իսկ վնասվածքը լուրջ չէ։ «Ես պարզապես ուժեղ հարված եմ ստացել ոտքիս, որի հետևանքով եղել է արյունահոսություն։ Խնդիրը միայն այն է, որ նման հարվածը հետագայում կարող է անցանկալի հետևանք թողնել», – գրել էր Մեսսին։

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 547 | Ավելացրեց: Մեսսի2013