12:59 «Բարսելոնան» «Համբուրգի» դեմ խաղում սև թևկապ կկրի | |
Վաղը երեկոյան Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով` ի հիշատակ Էմպորադայում տեղի ունեցած հրդեհից զոհ դարձած 3 անձանց: Պաշտոնական կայքը իր խորին ցավակցություններն է հղում այն մարդկանց, ովքեր տուժվել են այդ հրդեհի պատճառով: Հիշեցնենք, որ Կատալոնական «Բարսելոնայի» կազմում չեն լինի Դավիդ Վիլյան, Կարլես Պույոլը և Ֆոնտասը, ովքեր ապաքինվում են վնասվածքներից: Աղբյուրը` FCBarcelona.cat | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 485 | |