Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Կատալոնական «Բարսելոնայի» Ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը կարող է վերադառնալ և մարզվել թիմի հետ: Դրա մասին հայտարարել է լյարդի փոխպատվաստման համաշխարհային ասոցիացիայի նախագահ Խուան Կարլոս Գարսիան:
«Սովորական մարդիկ այսպիսի վիրահատություններից հետո դժվար թե կարողանային շարունակել ինչ-որ մի ծանր գործ անել, սակայն Աբիդալն այն եզակիների թվին է պատկանում, ովքեր ունակ են դուրս գալ խաղադաշտ:
Աբիդալը շատ ուժեղ մարդ է: Մոտ կես տարի Աբիդալը պետք է զգուշանա տարբեր ինֆեկցիաներից: Դրանից հետո նա կարող է լիովին զբաղվել ֆուտբոլով»,-եզրափակել է Գարսիան: