20:27 Ֆաուս. «Մենք չենք պատրաստվում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել» | |
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Խավիեր Ֆաուսը հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում լրացուցիչ միջոցներ տրամադրել նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար: «Անցած տրանսֆերային պատուհանի ժամանակ մենք գերազանցեցինք մեր տրանսֆերային բյուջեն՝ ձեռք բերելով Սեսկ Ֆաբրեգասին և Ալեքսիս Սանչեսին: Չենք կարող ամեն տարի տրանսֆերների վրա ծախսել չնախատեսված 20-30 մլն եվրո: Այդ դեպքում մենք վտանգի կենթարկենք մեր բիզնես-նախագիծը: Պետք է մտածենք ակումբի ապագայի և պարտքերը կրճատելու մասին: Մենք պետք է պատրաստ լինենք, ապագայում կարող է ամեն ինչ լինել», – ասել է Ֆաուսը: Նշենք, որ «Բարսելոնայի» պաշտոնական պարտքն այժմ կազմում է 335 մլն եվրո: Խոսելով «ՊՍԺ»-ի վարած քաղաքականությունից, Ֆաուսը նշեց, որ Իբրահիմովիչի աշխատավարձի չափը անպատասխանատվության և բարբարոսության նշան է: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 464 | |