Շաբաթ, 20/04/24, 10:57
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Սոնգը կհեռանա՞ «Բարսելոնայից»


 
Պատասխանների քանակը` 425



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


13:27
Մարզումների առաջին շաբաթը. Ամփոփում (Նկարներ)
Կատալոնական «Բարսելոնան» իր մինչմրցաշրջանային մարզումները սկսել է հուլիսի 16-ից: Բուժզննումից հետո ֆուտբոլիստները սկսեցին իրենց մարզումները: Թիմի հետ մարզվում էին նաև «Բարսելոնա» Բ-ի ֆուտբոլիստներից մի քանիսը:

Երկուշաբթի: Բուժզննում

Տիտո Վիլանովայի գլխավորությամբ թիմը ժամանեց Բարսա և բուժզննման ենթարկվեց: Հաջորդ օրը թիմին միացել էր նաև «Բարսելոնայի» Ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը, ով ողջունեց իր թիմակիցներին և շփվեց Անդոնի Սուբիսարետայի հետ:

Բուժզննում // ArmBarca.com

Երեքշաբթի: Առաջին մարզումը Տիտո Վիլանովայի գլխավորությամբ

Տիտո Վիլանովայի սաները երեքշաբթի օրը պատրաստվել էին միանգամից 2 մարզման: Առաջին մարզումը տեղի ունեցավ Երևանյան ժամանակով 11:00-ին, իսկ երկրորդը` 21:00-ին, արդեն փակ դռների ներքո:

Աբիդալը ողջունում է Տիտոյին // ArmBarca.com

Ուրախալի լուրերից մեկը դարձավ Վիլյայի վերադարձը: Բժիշների ներկայությամբ մարզվեցին Դանի Ալվեշը և Ֆոնտասը: Այդ ընթացքում Իսաակ Կուենկան մարզվում էր մարզադահլիճում: Տիագո Ալկանտարան շարունակում էր իր վերականգնողական մարզումները: «Բարսելոնայի» հետ մարզվեցին «Բարսելոնա» Բ-ի 8 ֆուտբոլիստներ: Օյերը, Սերխի Գոմեսը, Պլանասը, Սերխի Ռոբերտոն, Իլիեն, Ռաֆինյան, Կիկո Ֆեմենիան և Լոբատոն:

Մարզում // ArmBarca.com

Երկուշաբթի: Երկրորդ մարզումը

Թիմը շարունակեց իր մարզումները անչափ շոգ եղանակի ներքո: Վիլյան, Դանին և Ֆոնտասը մարզվեցին բժիշկների ներկայությամբ: Տիագոն և Կուենկան մարզվեցին մարզասրահում:

Մարզում // ArmBarca.com

Հինգշաբթի: Ընդհամենը մեկ մարզում

Տիտո Վիլանովայի սաները հիգշաբթի օրվա ընթացքում անցկացրեցին ընդհամենը մեկ մարզում: Երեկոյան ֆուտբոլիստներին հանգիստ էր տրվել: Մարզչի տրամադրության տակ կար 20 ֆուտբոլիստ. 12-ը գլխավոր թիմից էին, իսկ 8-ը «Բարսելոնա» Բ-ից:

Մարզում // ArmBarca.com

Ուրբաթ: Չորս դարպասապահ

Ուրբաթ օրը «Բարսելոնան» անցկացրեց ևս երկու մարզում. Առավոտյան մարզմանը մասնակցում էին 21, իսկ երեկոյան` 19 ֆուտբոլիստ: Մարզմանը չմասնակցեց Կիկոն մկանային ծանրաբեռնվածության պատճառով: Դանի Ալվեշն էլ, իր հերթին, մարզվեց թիմի հետ:

Մարզում // ArmBarca.com

Շաբաթ: վերջին մարզումը

Վերջին մարզմանը մասնակցում էին 19 ֆուտբոլիստ: Մարզմանը չմասնակցեցին Կիկո Ֆեմենիան, Տիագոն և Կուենկան:

Մարզում // ArmBarca.com

Կիրակի օրը թիմը հանգստանում է: Տիտո Վիլանովայի սաները մարզումներին կմիանան երկուշաբթի օրը:



Երեկոյան մարզում
Առավոտյան մարզում (20/07/12)
Մարզում 19/07/2012
Մարզում երկրորդ 18/07/2012 


Մարզում 18/07/2012
Երկրորդ մարզումը
Առաջին մարզումը Տիտո Վիլանովայի գլխավորությամբ
Բուժզննում


Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 757 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1