12:56 Առավոտյան մարզում (20/07/12) | |
Կատալոնական «Բարսելոնան» այսօր առավոտյան «Սյուդադ Էսպորտիվա»-ում մարզում անցկացրեց: Թիմին միացել էին Միգել Բանուսը և Խորդի Մասիպը: 22 ֆուտբոլիստներ Գլխավոր թիմից մարզմանը մասնակցում էին 10 ֆուտբոլիստ: «Բարսելոնա» Բ-ից մարզմանը միացան Օյերը, Սերխի Գոմեսը, Պլանասը, Սերխի Ռոբերտոն, Իլիեն, Ռաֆինյան, Կիկո Ֆեմանյան, Լոբատոն, Միգել Բանուսը և Մասիպը: Վնասվածքներ Վիլյան, Ֆոնտասը և Ալվեշը մարզվեցին թիմի հետ միասին, իսկ Տիագոն և Կուենկան մարզվեցին առանձին համակարգով և շարունակեցին վերականգնվել վնասվածքներից: Օրվա երկրորդ մարզում Օրվա երկրորդ մարզումը տեղի կունենա երևանի ժամանակով 21:00-ին: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 419 | |