Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 20 » Ալբա. «Շնորհակալ եմ, որ «Բարան» ինձ թույլ տվեց մասնակցել Օլիմպիական խաղերին»
12:36 Ալբա. «Շնորհակալ եմ, որ «Բարան» ինձ թույլ տվեց մասնակցել Օլիմպիական խաղերին» |
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Խորդի Ալբան նշել է, որ իր մասնակցությունը Օլիմպիական խաղերին սկզբում հարցականի տակ է եղել:
«Ես միշտ երազել եմ մասնակցել Օլիմպիական խաղերին: Ես խոսել եմ այդ մասին Իսպանիայի ազգային օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Միլայի հետ դեռ այն ժամանակ, երբ «Վալենսիայի» ֆուտբոլիստ էի:
Երբ տեղափոխվեցի Կատալոնական ակումբ, «Բարսելոնան» տատանվում էր` մասնակցե՞մ Օլիմպիադային, թե՞ ոչ: Նրանք կարծում էին, որ դա մեծ ռիսկ կլիներ, քանի որ ես մասնակցել էի «Եվրո 2012»-ին և հոգնած էի: Սակայն նրանք ինձ ընդառաջեցին, և իրականացրեցին իմ երազանքը: Շնորհակալ եմ, որ «Բարան» ինձ թույլ տվեց մասնակցել Օլիմպիական խաղերին», – ասել է Ալբան:
Աղբյուրը` Goal.com
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 681 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|