15:56 Մասկերանոյի մամլո ասուլիսը | |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան
Խավիեր Մասկերանոն իր մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ ցանկանում է
շարունակել մրցելույթները «Բարսայի» կազմում: Արգենտինացի կիսապաշտպանը մոտ
է նոր երկարաժամկետ պայմանագրի կնքմանը: «Ես շատ եմ ցանկանում խաղալ «Բարսելոնայում» և պատրաստ եմ երկարաձգել պայմանագիրս: Այս հարցում ամեն ինչ լավ է ընթանում: Երբ տեղափոխվում էի «Բարսելոնա», ֆինանսական հարցերն առաջնային դեր չէին խաղում: Ես շատ եմ գնահատում ակումբի վերաբերմունքն իմ և իմ ընտանիքի նկատմամբ», – ասել է Մասկերանոն: Նշենք, որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել էր, որ Մասկերանոյի պայմանագրի երկարաձգման հարցում զգալի առաջընթաց կա, և այն շուտով կկնքվի: Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2010թվականին «Լիվերպուլից»: Անցած երկու մրցաշրջանների ընթացքում Կատալոնացիների կազմում Մասկերանոն անցկացրել է 58 հանդիպում: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 330 | |