| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:04 IFFHS-ի վարկանիշային աղյուսակով Իսպանիայի առաջնությունն առաջին տեղում է |
Այսօր Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է աշխարհի ֆուտբոլային առաջնությունների վարկանշային աղյուսակը։ Այն գլխավորում է Իսպանիայի առաջնությունը՝ «Լա Լիգան», որը զգալի առաջ է անցել Արգենտինայի, Բրազիլիայի, Անգլիայի, Իտալիայի և Գերմանիայի առաջնություններից։
Աղյուսակում ներառված են 122 երկրների առաջնությունները։ Հաշվի են առնվել առաջնություններում 2012թ.-ին հունվարի 1-ից մինչև հուլիսի 10-ն անցկացված հանդիպումները։
Հետաքրքրության համար նշենք, որ Հայաստանի առաջնությունն այս վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը։ Վրաստանը զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 111-րդը, Թուրքիան՝ 16-րդը, Իրանը՝18-րդը։
Աղբյուրը` http://www.iffhs.de/?b6e20fa3002f70d00ee2d17f7370eff3702bb1c2bb0e
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 589 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|