Վիլյայի երազանքը կատարվեց. այսօր նա կմարզվի թիմի հետ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան այսօր երեկոյան կմասնակցի թիմի հետ մինչմրցաշրջանային մարզումներին: Վիլյան բժիշկներից մարզումները վնասվածքի պատճառով երկարատև ընդմիջումից հետո վերսկսելու թույլտվություն է ստացել:
Նշենք, որ շարք են վերադարձել նաև պաշտպաներն Դանի Ալվեշը և Անդրեա Ֆոնտասը, ովքեր ապաքինվել են տարբեր տեսակի վնասվածքներից, իսկ ահա հարձակվող Իսաակ Կուենկան դեռ մարզվում է միայն մարզադահլիճում: