Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 17 » «Բարսան» պայմանագիր է ստորագրել 9-ամյա Իռլանդացի «Մեսսիի» հետ
12:23
«Բարսան» պայմանագիր է ստորագրել 9-ամյա Իռլանդացի «Մեսսիի» հետ
Ինչպես հաղորդում է The Irish Sun-ը, Կատալոնական «Բարսելոնան» պայմանագիր է ստորագրել 9-ամյա Իռլանդացի Զակ Գիլսենանի հետ։
Հաղորդվում է, որ նրան ընտրել են այն 400 երեխաներից, ովքեր ներկայացել էին հատուկ ստուգատեսի։
400-ից ընտրված 16 ֆուտբոլիստների խաղի ժամանակ Զակին հաջողվել էր դառնալ 7 գոլի հեղինակ, ինչը զարմացրել էր Կատալոնական ակումբի ներկայացուցիչներին։
Երկու շաբաթ անց Զակի ընտանիքը հրավեր է ստացել Իսպանական գերակումբի ակադեմիայից` «Լա Մասիայից»։
Ավելի վաղ Ավստրալիայում բնակվող իռլանդական ընտանիքը հրավեր էր ստացել անգլիական «Տոտենհեմից»։ Այժմ Գիլսենան ընտանիքն ամբողջ կազմով տեղափոխվելու է Բարսելոնա, որտեղ այսուհետ սովորելու է Իռլանդացի «Մեսսի» անունը ստացած նրանց որդին։