23:32 «Խուվենիլ» Ա-ն պատրաստվում է | |
Կատալոնական «Բարսելոնայի» մանկապատանեկան թիմը` «Խուվենիլ» Ա-ն պատրաստվում է սկսել 2012/13 թվականի մինչմրցաշրջանը: Մեկ շաբաթ անց` հուլիսի 24-ին ֆուտբոլիստները կհանգրվանեն «El Muntanyà» հյուրանոցում և հաջորդ օրը կսկսեն պատրաստվել Liga de División de Honor Juvenil մրցաշարին, որը կսկսվի սեպտեմբերի 2-ին: «ՊՍՎ» մրցաշար Օգոստոսի 3-ից 5-ը թիմը կանցկացնի Հոլանդիայում, որտեղ կմասնակցի մի մրցաշարի, որի կազմակեպիչը Հոլանդական «ՊՍՎ»-ն է: Հյուրընկալվող թիմերից են նաև «Զենիթը», «Այաքսը», «Կոպենհագենը» և այլն: «Խուվենիլ» Ա-ն ընգրկվել է Բ խմբում և կմրցի «Տվենտեի» (օգոստոսի 3), «Այաքսի» և «Անդերլեխտի» հետ (օգոստոսի 4): Մրցաշարի կիսաեզրափակիչը և եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ին: «Luz» և «NextGen» Օգոստոսի 11-ին թիմը կուղևորվի Բալեարյան կղզիներ, որտեղ Torneo de la Luz-ի շրջանակներում ընկերական հանդիպում կանցկացնի «Մալյորկայի» հետ: 4 օր անց` օգոստոսի 15-ին թիմը «NextGen Series»-ի շրջանակներում կմրցի«Անդերլեխտի» հետ արդեն հարազատ վայրում` «Մինիէստադի»-ում: Աղբյուրը` http://www.fcbarcelona.cat/futbol/juvenil-a/detall/noticia/el-juvenil-a-tornara-a-la-feina-el-24-de-juliol | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 426 | |