| Վիճակագրություն |
Առցանց են` 3 Հյուրեր` 3 Գրանցվածներ` 0 |
|
13:46 Վիլյան ցանկանում է միանալ թիմի մարզումներին |
Դավիդ Վիլյան կարոտել է ֆուտբոլը և ցանկանում է վաղվանից միանալ թիմին: Երկուշաբթի օրը Կատալոնական «Բարսելոնան» կսկսի պատրաստվել մինչմրցաշրջանի խաղերին:
Երեքշաբթի օրվանից «Բարսան» օրը երկու անգամ մարզում կանցկացնի: Դավիդ Վիլյան, ով վնասվածք էր ստացել անցյալ տարվա դեկտեմբերին, ցանկանում է միանալ թիմակիցներին և մարզվել մինչև վերջ:
«Չեմ կարողանում դիմանալ: Սպասում եմ, թե երբ պետք է վերջանա արձակուրդս: Ցանկանում եմ մոռանալ ամեն ինչ և սկսել նորից իմ կյանքը»,-ասել է Վիլյան իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք «Բարսելոնայի» մինչմրցաշրջանի խաղացանկը և մարզումների օրերը.
Հուլիսի 16, երկուշաբթի
10:30 Բուժզննում
Հուլիսի 17, երեքշաբթի
11:00 Մարզում 14:00 Անտոնի Սուբիսարետայի և Տիտո Վիլանովայի համատեղ ասուլիսը «Սյուտատ Էսպորտիվա»-ի մամլո ասուլիսների սրահում 21:00 Մարզում
Հուլիսի 18, չորեքշաբթի
11:00 Մարզում 13:30 Մամլո ասուլիս 21:00 Մարզում
Հուլիսի 19, հինգշաբթի
11:00 Մարզում 13:30 Մամլո ասուլիս 21:00 Մարզում
Հուլիսի 20, ուրբաթ
11:00 Մարզում 13:30 Մամլո ասուլիս 21:00 Մարզում
Հուլիսի 21, շաբաթ
11:00 Մարզում 13:30 Մամլո ասուլիս
Որից հետո թիմը կուղևորվի դեպի Համբուրգ:
Երեքշաբթի, Հուլիսի 24 (20.00) Համբուրգ - Բարսելոնա Ընկերական հանդիպում (Համբուրգ). Մինչմրցաշրջան 2012-13
Շաբաթ, Հուլիսի 28 (01.00) Ռաջա Ատլետիկ – Բարսելոնա Ընկերական հանդիպում (Տանժեր). Մինչմրցաշրջան 2012-13
Շաբաթ, Օգոստոսի 4 (22.00) ՊՍԺ - Բարսելոնա Ընկերական հանդիպում (Փարիզ) Մինչմրցաշրջան 2012-13
Չորեքշաբթի, Օգոստոսի 8 (22.00) Մանչեսթեր Յունայթեդ - Բարսելոնա (Գոտեբորգ). Մինչմրցաշրջան 2012-13
Շաբաթ, Օգոստոսի 11 (21:15) Դինամո Բուխարեստ - Բարսելոնա. Ընկերական հանդիպում (Բուխարեստ). Մինչմրցաշրջան 2012-13
Երկուշաբթի, Օգոստոսի 20 (Դեռ որոշված չէ) Բարսելոնա - Սամպդորիա. Գամփերի գավաթ. Մինչմրցաշրջան 2012-13
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 718 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|