| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:46 Ա. Բենայգես. «Բարսելոնան ճիշտ ընտրություն է կատարել գլխավոր մարզչի հարցում» |
Ալբերտ Բենայգեսը Արաբական «Ալ Վասլ»-ը մարզելուց հետո արձակուրդներին վերադարձել է «Բարսելոնա»: Ալբերտը 1991-ից թվականից սկսած մարզել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմերին: Նա մարզել է նաև Չավիին, Մեսսիին և Ինիեստային:
Այժմ նա գտնվում է Բարսելոնա քաղաքում և մերթ ընդ մերթ այցելում է ակումբի մարզաբազա: «Barca TV»-ին տված հարցազրույցում Ալբերտը նշել է, որ թիմը ճիշտ որոշում է կայացրել գլխավոր մարզչի հարցում:
«Զարմացած էի, սակայն 10 րոպե մտածելուց հետո հասկացա, որ «Բարսան» ճիշտ որոշում է կայացրել: Խորդի Ռոուրան և Ալտիմիրան կարող են օգնել երիտասարդ մարզչին»:
«Կարևորն այն է, որ ֆուտբոլիստները հասկանում և սիրում են Տիտոյին այնպես, ինչպես սիրել են Պեպ Գվարդիոլային»:
«Անձամբ ես Տիտոյին ճանաչել եմ մոտ 3 շաբաթ: Շատ լավ երիտասարդ էր և ինձ շատ բան է սովորեցրել ֆուտբոլում: Ժամանակը ցույց կտա, թե ինչ լավ մարդ է նա»,-եզրափակել է Բենայգեսը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 518 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|