| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
20:57 Ջոնաթան դոս Սանթոսը և Սերխիո Ռոբերտոն կարող են փոխարինել Կեյտային |
Կատալոնական «Բարսելոնան» հրաժեշտ տալով թիմի կիսապաշտպան Սեյդու Կեյտային, այժմ ցանկանում է գտնել նրա փոխարինողին: Սկզբում թիմը ցանկանում էր դուրս գալ տրանսֆերային շուկա, սակայն Տիտո Վիլանովայի խորհրդից հետո ղեկավարությունը սկսեց փոխարինող ֆուտբոլիստին գտնել «Բարսելոնայի» երկրորդ թիմից: Թիմը Կեյտային փոխարինող երկու ֆուտբոլիստ է գտել: Ջոնաթան դոս Սանթոսը և Սերխիո Ռոբերտոն կարող են արժանի փոխարինող լինել թիմից հեռացած Կեյտային:
Ջոնաթան դոս Սանթոս - Մեքսիկացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանը կսկսի նախ Օլիմպիական խաղերում, հետո կմիանա արդեն գլխավոր թիմին: Տեխնիկապես շատ լավ զարգացած ֆուտբոլիստ է և ունի այն բոլոր հատկանիշները, որով կկարողանա փայլել «Բարսելոնայի» գլխավոր թիմում:
Սերխիո Ռոբերտո - Եվս մեկ ֆուտբոլիստ, ով կկարողանա փոխարինել Կեյտային: Վերջինս հանդես է գալիս «Բարսելոնայի» երկրորդ թիմում: Նրա ֆուտբոլային աճը անչափ արագ է, ուստի Տիտո Վիլանովան իր աչքի տակ ունի երկու ֆուտբոլիստ, ովքեր կկարողանան փոխարինել Կեյտային:
Աղբյուրը` http://www.fcbarcelona.cat/futbol/primer-equip/detall/noticia/dos-santos-i-roberto-dues-opcions-per-substituir-keita
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 678 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|