Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 8 » Ֆաբրեգաս. «Ալբան դժվարություններ է ունենալու Օլիմպիական խաղերի ընթացքում»
14:53
Ֆաբրեգաս. «Ալբան դժվարություններ է ունենալու Օլիմպիական խաղերի ընթացքում»
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասի կարծիքով՝ Խորդի
Ալբան դժվարություններ է ունենալու Օլիմպիական խաղերի ընթացքում:
«Ես հասկանում եմ Ալբային: Նա ցանկանում է հանդես գալ նաև Օլիմպիական խաղերում: Տարիքիս պատճառով չեմ կարող մասնակցել հանդիպումներին»: ««Բարսելոնան» մեկ մրցաշրջանի ընթացքում անցկացնում է 65-ից 70 հանդիպում և
դրանից հետո երկու միջազգային մրցաշարից հետո Խորդին դժվար թե կարողանա
դիմանալ այդ ծանրաբեռնվածությանը: Չնայած ամեն ինչ կախված է ֆուտբոլիստի ուժերից»:
«Խորդին դեռ երիտասարդ է և կկարողանա դիմանալ ծանրաբեռնվածությանը: Շատ լավ կլինի, եթե նա ավելի շուտ
կարողանա միանալ թիմին»,-ասել է Ֆաբրեգասը: