13:41 Կեյտա. «Ես հեռանում եմ ակումբից» | |
Երեկ երեկոյան Կատալոնական «Բարսելոնայի» և Մալիի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեյդու Կեյտան հայտարարել է, որ հեռանալու է ակումբից: Պաշտոնական ակումբի կայքը նշում է, որ Կեյտան շնորհակալ է ակումբից, իրեն տրված հիանալի տարիների համար: «Ես ցանկանում եմ լքել ակումբը: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր ինձ ուժ են տվել և երկրպագել են»,-եզրափակել է Կեյտան: Ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելն էլ, իր հերթին նշել է, որ Կեյտան եղել է թիմի գլխավոր մասնիկներից մեկը: «Կեյտա, ցանկանում եմ քեզ նորանոր հաջողություններ քո ապագա թիմի հետ»,- գրել է Ռոսսելը իր Twitter-յան պատին: Կեյտան մոտ օրերս կարող է 2,5 տարվա պայմանագիր կնքել Չինական ակումբի` «Դալիան Աէրբին» թիմի հետ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 467 | |