18:38 Ալբան պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ | |
Գալիք մրցաշրջանից առաջ Կատալոնական «Բարսելոնան» համալրվեց տաղանդավոր ֆուտբոլիստով:
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքի համաձայն, թիմը պայմանագիր է կնքել «Վալենսիայի» նախկին պաշտպան Խորդի Ալբայի հետ: Վերջինիս պայմանագրի ժամկետը 5 տարի է: Կայքը նշում է, որ «Բարսան» Ալբայի համար վճարել է 14 մլն, չնայած նրան, որ պայմանագրում արդեն նրա արժեքը բարձրացել է մինչև 90 մլն: Ալբան քիչ անց կներկայանա «Բարսելոնայի» մարզաշապիկով: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 372 | |