Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 2 » Մխիթարյանն ավելի թանկ է, քան Թելյոն և Կուենկան միասին
22:01
Մխիթարյանն ավելի թանկ է, քան Թելյոն և Կուենկան միասին
Գերմանական հանրահայտ տրանսֆերային արժեքներ գնահատող transfermarkt.de կայքը թարմացրել է և գնահատել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների արժեքը:
Թարմացումից հետո պարզ է դարձել, որ Հենրիխ Մխիթարյանը գնահատվել է 9.000.000 եվրո, ինչը Հայկական ֆուտբոլի պատմության մեջ բացառիկ ռեկորդ է:
Երկրորդ տեղում է գտնվում Յուրա Մովսիսյանը, ում տրանսֆերային արժեքը գնահատվել է 3.000.000 եվրո: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Մարկոս Պիզզելլին` 1.000.000 եվրո:
Նշենք, որ Հենրիխը ավելի թանկ է, քան Կատալոնական «Բարսելոնայի» երկու սաները` Թելյոն և Կունեկան:
Թելյոն արժե 5, իսկ Կուենկան 3 մլն եվրո: Հենրիխը թանկ է նաև Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Խոսե Կալյեխոնից ( 8 մլն) և Համիթ Ալթինթոփից (5 մլն):
Հենրիխ Մխիթարյանը թանկ է Ադրբեջանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներից: Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստներն ընդհանուր կազմում են մոտ 6.5 մլն: