12:45 Մեսսի. «Ես երկրպագում եմ Իսպանիային» | |
Ինչպես հաղորդում է Marca-ն, Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին հայտարարել է, որ չի հետևում «Եվրո 2012»-ի ընթացքին, սակայն սրտով միշտ Իսպանիայի հետ է: «Ճիշտն ասած չեմ հետևում Եվրոպայի առաջնությանը, բայց երկրպագում եմ Իսպանիային: Այդ հավաքականում հանդես են գալիս իմ թիմակիցները: Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են և իզուր չէ, որ հավակնում են դառնալ Եվրոպայի չեմպիոն»,-ասել է Մեսսին: Աղբյուրը` http://www.marca.com/2012/06/22/futbol/eurocopa_2012/1340389031.html | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 469 | |