| Վիճակագրություն |
Առցանց են` 3 Հյուրեր` 3 Գրանցվածներ` 0 |
|
15:34 Պեդրո. «Երկու ֆուտբոլիստ կարող են ուժեղացնել «Բարսելոնայի» կազմը» |
Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, ով այժմ մասնակցում է Լեհաստանում և Ուկրաինայում կայացող «Եվրո 2012»-ի մրցաշարին, հայտարարել է, որ Խորդի Ալբան և Խավի Մարտինեսը կարող են համալրել «Բարսելոնան»:
«Հուսանք, որ «Բարսան» կկարողանա պայմանավորվածություն ձեռք բերել Խորդի Ալբայի հարցում:
Նա բազմակողմանի ֆուտբոլիստ է և մեծ օգուտ կտա թիմին: Ալբան կարող է հանդես գալ և' պաշտպանությունում, և' հարձակվողական դիրքերում:
Նրա ձախ ոտքը շատ մեծ առավելություններ ունի: Արագավազ ֆուտբոլիստը արագ կերպով կհարմարվի թիմին:
Ինչ վերաբերվում է Խավի Մարտինեսին, ասեմ, որ շատ լավ ֆուտբոլիստ է: Բարձր հասակը նրան մեծ առավելություններ է տալիս:
Եթե մենք նրան էլ գնենք, ապա կարող ենք վստահ ասել, որ «Բարսայի» թույլ կողմերը ուժեղացվել են»,-եզրափակել է Պեդրոն:
Աղբյուրը` http://www.mundodeportivo.com/20120622/fc-barcelona/entrevista-pedro-tito-vilanova-barca_54315822095.html
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1006 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|