Ինչպես հաղորդում է Marca-ն, Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
«Իմ տունը «Բարսելոնայում» է և ես ցանկանում եմ ավարտել կարիերաս այստեղ:
Ինչ վերաբերում է նոր մարզչին, ապա մենք ուրախ ենք, որ նա Վիլանովան է: Մենք նրան արդեն գիտենք, իսկ նա գիտի, թե ինչպես աշխատել թիմում:
Կարծում եմ, որ նրա գալով մեր մոտ ոչինչ չի փոխվի»,-ասել է Մեսսին:
Աղբյուրը` http://www.marca.com/2012/06/21/futbol/equipos/barcelona/1340256903.html
|