Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 19 » Կեյտա. «Ցանկանում եմ ավարտել կարիերաս «Բարսելոնայում»»
23:03
Կեյտա. «Ցանկանում եմ ավարտել կարիերաս «Բարսելոնայում»»
Մալիի ազգային հավաքականի և Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեյդու Կեյտան հայտարարել է, որ ցանկանում է իր կարիերան ավարտել միմիայն «Բարսելոնայում»:
«Ես պետք է զրուցեմ թիմի ղեկավարության հետ և լուծեմ իմ ապագայի հարցը: Ցանկանում եմ ավարտվել կարիերաս «Բարսելոնայում»:
Դա իմ ցանկությունն է, սակայն ես հասկանում եմ, որ դա ոչինչ չի փոխում: Մոտ երկու շաբաթվա ընթացքում ես կստանամ բոլոր հարցերիս պատասխանները»,-ասել է Կեյտան:
Հիշեցնենք, որ թիմի նորընտիր գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ նշել էր, որ վստահելու է Կեյտային: Վերջինս մինչ Տիտո Վիլանովայի հայտարարությունը, որոշում էր կայացրել հեռանալ թիմից: