Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 18 » Իսպանիան հաղթում է Խորվաթներին (Տեսանյութ)
23:15
Իսպանիան հաղթում է Խորվաթներին (Տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց «Եվրո 2012»-ի C խմբի Խորվաթիա - Իսպանիա և Իտալիա - Իռլանդիա հանդիպումները:

Հանդիպումները սկսեցին շատ դանդաղ տեմպ զարգացնել: Ե'վ Իսպանիան, Ե'վ Խորվաթիան հասկանում էին պահի լրջությունը և չէին ցանկանում արագ ֆուտբոլ ցուցադրել:

Թերևս ամենավտանգավոր պահը ստեղծվեց 24-րդ րոպեին, երբ Սերխիո Ռամոսը և Պիկեն հարվածներ կատարեցին հակառակորդի դարպասին: Խորվաթների առաջին վտանգավոր հարվածը տեղի ունեցավ 26-րդ րոպեին, սակայն Կասիլյասը հեշտությամբ չեզոքացրեց այն:


Առաջին խաղակեսում ընդհանուր առմամբ գնդակին տիրում էին Իսպանացիները (75 %):

Երկրորդ խաղակեսը նույնպես պայքարը չսրեց: Խաղը սկսվեց նորից նույն տեմպով, ինչ առաջին խաղակեսում էր:

Այնպիսի տպավորություն էր, որ Իսպանիան դուրս է եկել խաղադաշտ 1 միավորի համար:

Խաղի ելքը կարծես թե պարզ էր, սակայն 84-րդ րոպեին Չավիի գեղեցիկ փոխանցումից հետո Իսպանիայի հավաքականի միանգամից երկու ֆուտբոլիստներ մեն-մենակ դուրս եկան Խորվաթիայի դարպասապահի դեմ և հանգիստ կերպով գրավեցին դարպասը:

Արդարության համար նշենք, որ Խորվաթիան արժանի չէր դուրս մնալուն: Բավական լավ հանդես եկավ Խորվաթիայի հավաքականը, որը գեղեցիկ ոճով հաղթեց Իռլանդիային և ոչ-ոքի խաղաց Իտալիայի հետ:

Գոլը` Խեսուս Նավաս 88'












Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Մեսսի2013