«Բարսան» ցանկանում է գնել «Վալենսիայի» դարպասապահին
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Վալենսիայի» 25 ամյա դարպասապահ Վիսենտե Գուաիտայի ծառայություններով:
Կայքի հավաստմամբ, Կատալոնական ակումբը հասկանում է պահի լրջությունը: Կայքը նշում է, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ դարպասապահին գնելը շատ դժվար կլինի:
«Բարսելոնան» ցանկանում է նախնական պայմանավորվածություն ձեռք բերել դարպասապահի հետ, որպեսզի նա ակումբ տեղափոխվի երկու տարի անց:
Դա նշանակում է, որ «կապտանռնագույների» երկրպագուները վերջինիս թիմում կտեսնեն 2014/15թթ. մրցաշրջանում: