| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:34 Վիսենտե դել Բոսկեն ևս երկու տարով կգլխավորի Իսպանիայի հավաքականը |
Ինչպես հաղորդում է Marca.com-ը, Իսպանացի մասնագետ Վիսենտե դել Բոսկեն նոր պայմանագիր է ստորագրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
Կայքի հավաստմամբ, Իսպանացի 61 ամյա մարզիչն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2014 թվականը:
Դա նշանակում է, որ Վիսենտե դել Բոսկեի գլխավորությամբ Իսպանացիները կպայքարեն Բրազիլիայում կայանալիք 2014թ. «Աշխարհի առաջնության» եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար:
Կայքը նշում է նաև, որ Վիսենտե դել Բոսկեն կարող է դառնալ ռեկորդակիր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում անցկացրած խաղերի ցուցանիշով:
Այս պահին Իսպանացիները դել Բոսկեի գլխավորությամբ անցկացրել է 57 հանդիպում: Այդ ցուցանիշով նրան գերազանցում են միայն Լադիսլաո Կուբալան (68 խաղ), Միգել Մունիոսը (63 խաղ) եւ Խավիեր Կլիմենտեն (62 խաղ):
Աղբյուրը` http://www.marca.com/2012/06/17/futbol/eurocopa_2012/espana/1339890909.html
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 539 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|