«Վալենսիայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Խորդի Ալբան մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն:
«Ես հաղորդել եմ գործակալիս և մենք պետք է դիտարկենք միայն այս տարբերակը: Ես ինքս
հիմա կենտրոնանում եմ Իսպանիայի հավաքականի խաղերի վրա»,-մեջբերում է Ալբայի
խոսքերը AS պարբերականը:
Նշենք, որ 23 ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը կազմում է 10 մլն եվրո: