Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 15 » Տիտո Վիլանովան 2 տարվա պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ
14:29
Տիտո Վիլանովան 2 տարվա պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ
Ինչպես հաղորդում է Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան երկու տարվա պայմանագիր է կնքել թիմի հետ:
Պայմանագրի կնքումը տեղի ունեցել ուրբաթ առավոտյան, Սանդրո Ռոսսելի գրասենյակում:
Տիտոյի պայմանագիրը գործելու է այսօրվանից մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: Պայմանագրի կնքմանը ներկա են եղել սպորտային տնօրեն Անտոնի Սուբիսարետտան և փոխնախագահ Մ.Բարտոմեուն:
Տիտո Վիլանովայի օգնականը կլինի Խորդի Ռոուրան: Նշենք, որ Տիտոն «Բարսելոնայի» պատմության մեջ թվով 16-րդ Կատալոնացի մարզիչն է: