Ինչպես հաղորդում է France Football-ը, Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը ներկա կգտնվի Շվեդիա-Ֆրանսիա հանդիպմանը, որը կկայանա «Եվրո 2012»-ի շրջանակներում:
«Նա կժամանի «Բարսելոնայից»: Ես ինքս եմ իրեն հրավիրել այդ խաղին»,-հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել լե Գրեն:
Հիշեցնենք, որ Աբիդալը վնասվածքի պատճառով բաց է թողնում «Եվրո 2012»-ը:
|