Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 11 » Կլոզեն «Բարսելոնայի» համար կարող է դառնալ «նոր Լարսսոն»
13:08
Կլոզեն «Բարսելոնայի» համար կարող է դառնալ «նոր Լարսսոն»
Գերմանական կայքերի համաձայն, Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է գնել Իտալական «Լացիո»-ի 34 ամյա Գերմանացի հարձակվող Միրոսլավ Կլոզեին:


Գերմանացի հարձակվողն էլ, իր հերթին, դեմ չէ այսպիսի զարգացումների: Նշենք, որ «Բարսան» 2007 թվականին ցանկանում էր գնել Կլոզեին, սակայն վերջինս տեղափովեց Մյունխենյան «Բավարիա»:


Իսպանական Sport.es-ը իր կայքում հարցում էր տեղադրել և նկատել, որ «Բարսայի» երկրպագուները չեն ցանկանում տեսնել Կլոզեին Կատալոնական թիմի շարքերում:


Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ևս մեկ տարեց ֆուտբոլիստի շնորհիվ կարողացել է մեծ բարձրունքների հասնել: Վերջինս Շվեդ հարձակվող Լարսսոնն էր, ով «Բարսա» տեղափովեց 33 տարեկանում:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 658 | Ավելացրեց: Մեսսի2013