| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:39 El Confidencial. Տիտոն կստանա 7 միլիոն եվրո |
Ինչպես հաղորդում է El Confidencial-ը, Կատալոնական «Բարսելոնայի» նորընտիր գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան դեռ պայմանագիր չի կնքել թիմի հետ, բայց արդեն տեղյակ է աշխատավարձի չափի մասին:
Պաշտոնապես պայմանագիրը դեռ չի ստորագրվել, բայց նրա նշանակման մասին որոշումը կայացվել է մայիսին:
Կայքի հավաստմամբ, Տիտոն «Բարսելոնայում» կստանա 7 միլիոն եվրո:
Կայքը նշում է նաև, որ նա կլինի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը:
Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլայի օգնականի պաշտոնում Վիլանովան ստանում էր տարեկան 5 միլիոն եվրո:
Այժմ նրանից շատ Պրիմերայում վաստակում է միայն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` 11 մլն եվրո:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 709 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|