Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 4 » Իսպանացի ֆուտբոլիստները դժգոհում են
14:43
Իսպանացի ֆուտբոլիստները դժգոհում են

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում են չեղյալ հայտարարել «Եվրո 2012»-ի ընթացքում ինտերնետից օգտվելու արգելքը: Մի քանի ֆուտբոլիստներ արդեն հասցրել են խնդրանքով դիմել երկրի ֆուտբոլի ֆեդերացիային:


Ֆուտբոլիստներն իրենց խնդրանքը բացատրել են նրանով, որ միկրոբլոգներում ինտերնետային գովազդային պայմանագրեր ունեն: Նրանք նշել են, որ ինտերնետը չի կարող խոչընդոտ դառնալ իրենց վրա: Որպես ապացույց նրանք հիշեցրել են 2010 թվականի Աշխարհի առաջնությունը:


Նշենք, որ Իսպանիայի հավաքականի շատ ֆուտբոլիստներ, այդ թվում Սեսկ Ֆաբրեգասը, Անդրես Ինիեստան, Խերարդ Պիկեն, Իկեր Կասիլիասը, Սերխիո Ռամոսը, Չավի Ալոնսոն, Խուան Մատան Twitter-ում անձնական էջեր ունեն և բավականին ակտիվ են:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 823 | Ավելացրեց: Մեսսի2013