Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 29 » «Բարսան» Աֆելլային ընդգրկել է Տիագո Սիլվայի տրանսֆերային գործարքի մեջ
21:10
«Բարսան» Աֆելլային ընդգրկել է Տիագո Սիլվայի տրանսֆերային գործարքի մեջ

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլային ընդգրկել «Միլանի» պաշտպան Տիագո Սիլվայի տեղափոխության գործարքի մեջ:


Տեղեկությունների համաձայն` Կատալոնական ակումբը մտադիր չէ բրազիլացու համար վճարել 40 միլիոն եվրո և ցանկանում է ցածրացնել նրա արժեքն ու Աֆելային տալ «Միլանին»:


«Բարսելոնայի» պաշտպանական գիծն ուժեղացնելու համար քննարկվում է նաև «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի թեկնածությունը:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 637 | Ավելացրեց: Մեսսի2013