Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն «Ատլետիկի» նկատմամբ Իսպանիայի գավաթի
խաղարկության եզրափակչում տոնած հաղթանակից հետո
շնորհակալություն է հայտնել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, ով այս
խաղից հետո կհեռանա ակումբից:
«Նա գիտեր, որ եկել է հեռանալու ժամանակը, իսկ այսուհետ կկարոտի
ակումբում անցկացրած օրերին: Սակայն Պեպը դեռ կվերադառնա «Բարսելոնա»:
Այս
մրցաշրջանում այնպես չխաղացի, ինչպես ուզում էի, սակայն շատ եմ հպարտանում, որ
նրա ղեկավարությամբ խաղացել եմ 4 տարի: Շնորհակալություն եմ հայտնում նրան
այն ամենի համար, ինչ սովորեցրել է ինձ: Ուրախ եմ, որ «Բարսելոնայից»
հեռանում, է` նվաճելով հերթական մրցանակը»,- եզրափակել է Պիկեն: