Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ատլետիկ Բիլբաոյի» 19-ամյա հարձակվող Իկեր Մունիաինն Իսպանիայի Գավաթի
եզրափակիչ խաղից առաջ հայտարարել է, որ հավատում է
բասկերի հաղթանակին:
«Մենք արդեն մոռացել ենք Եվրոպայի լիգայի եզրափակիչում կրած
պարտությունը: Հիմա մտածում ենք միայն «Բարսելոնային» հաղթելու մասին:
Կատալոնացիները միշտ կառավարում են խաղը՝ գնդակը պահելով իրենց մոտ: Նրանց
հաղթելու միակ միջոցը գնդակից զրկելն է:
Մենք կզրկենք «Բարսելոնային»
գնդակից եւ կստիպենք նրանց վազել: Հիանալի է, որ հանդիպմանը չի մասնակցի
Դանի Ալվեշը: Նրա բացակայությունը մեծ կորուստ է «Բարսելոնայի» համար»,-
եզրափակել է Մունիաինը:
|