Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 18 » Onda Sero. «Խորդի Ալբան հեռացել է «Վալենսիայից»»
19:08
Onda Sero. «Խորդի Ալբան հեռացել է «Վալենսիայից»»

Ինչպես հաղորդում է Onda Sero-ն, «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել է, որ թիմի եզրային պաշտպան Խորդի Ալբան հեռացել է թիմից:


«Մեր թիմը ցանկանում է գնել երիտասարդ ֆուտբոլիստների, երբ նրանք դեռ ամբողջովին բացահայտած չեն լինում իրենց տաղանդը։ Երբ նրանք հասուն են դառնում և ունենում են փորձ, մենք վաճառում ենք նրանց։ Ալբան այդ ֆուտբոլիստների թվում էր»,- Ասել է Էմերին:


Դեռեւս չի հաղորդվում, թե որ ակումբում է շարունակելու կարիերան Ալբան։ Նախկինում հաղորդվում էր, որ իսպանացու ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է «Բարսելոնան»։ 23-ամյա պաշտպանին ցանկանում են ձեռք բերել նաեւ «Միլանն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 586 | Ավելացրեց: Մեսսի2013