Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 15 » Սորիանո. «Սկզբում ցանկանում էինք հրավիրել Մոուրինյոին»
17:52
Սորիանո. «Սկզբում ցանկանում էինք հրավիրել Մոուրինյոին»
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտայի օգնական Ֆերհան Սորիանոն հայտարարել է, որ 2008 թվականին թիմը ցանկանում էր գլխավոր մարզչի պարտականությունները հանձնել Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոին:

«Սկզբում մենք որոշել էինք թիմ հրավիրել Պորտուգալացի մասնագետին, ով հանդիսանում էր լավագույն մարզիչներից մեկը:

Մտածելուց հետո հասկացանք, որ Մոուրինյոի ֆուտբոլային մտածելակերպը չէր համապասխանի «Բարսային» և միայն դրանից հետո որոշեցինք թիմի գլխավոր մարզչի պաշտոնը հանձնենք Պեպ Գվարդիոլային»,-եզրափակել է Սորիանոն:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 583 | Ավելացրեց: Մեսսի2013