Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է իր հետագա պլաններին, ինչպես նաև պատմել է Դավիդ Վիլյայի վնասվածքից վերականգնվելու մասին:
«Ես մյուս մրցաշրջանում ոչ մի բան չեմ նախատեսում: Մեկ տարվա ընթացքում
ես կհանգստանամ, իսկ թե հետո ինչ կլինի` կտեսնենք: Չեմ ուզում առաջ
ընկնել, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
Ինչ վերաբերվում է Վիլյային, ապա նրա վերականգնման ընթացքը լավ է
ընթանում: Նա ամեն ինչ անում է, որ մինչև ԵՎՐՈ-2012-ի սկիզբը կազմ ու
պատրաստ լինի: Մնացածը կախված է գլխավոր մարզչի որոշումից»,-Գվարդիոլայի
խոսքերն է մեջբերում AS-ը:
|